Փաունդը  մարզիկներին հորդորել է  չմտածել մրցումները  չեղյալ հայտարարելու մասին, խաղերը կկայանան
Սպորտ
20:21 26/02/2020
Աշխարհ

Փաունդը մարզիկներին հորդորել է չմտածել մրցումները չեղյալ հայտարարելու մասին, խաղերը կկայանան

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անդամ Ռիչարդ Փաունդը կարծում է, որ մինչև մայիսի վերջ պետք է վերացնել  բոլոր կասկածները ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը  Տոկիոյից տեղափոխելու մասին: Պատճառը  կորոնավիրուսի  տարածումն է: Այս մասին հայտնում  է ՀԱՕԿ-ը:

Օլիմպիական խաղերը հյուրընկալելու որոշումը պետք է կայացվի մեկնարկից առնվազն երկու ամիս առաջ: Շատ գործընթացներ  կան `կապված անվտանգության, սննդի, օլիմպիական գյուղի, հյուրանոցների և այլ հարցերի հետ:

Փաունդը  մարզիկներին հորդորել է  չմտածել մրցումները  չեղյալ հայտարարելու մասին: Խաղերը կկայանան և ամեն ինչ ընթանում է իր հունով: Ուստի պետք է  կենտրոնանալ,  պատրաստվել  և վստահ լինել, որ ՄՕԿ-ը չի ստիպի մրցել համաճարակի պայմաններում:

Միջազգային օլիմպիական կոմիտեն  չի դիտարկում Տոկիոյի  խաղերը այլ վայր տեղափոխելու տարբերակներ:  Չկան այնպիսի քաղաքներ, որոնք կարող են կարճ ժամանակահատվածում ամենաբարձր մակարդակով պատրաստվել տարվա գլխավոր մարզահանդեսին: Տարբեր տեղերում  մրցումների անցկացումը նույնպես անհնար է, քանի որ  դա արդեն  կդառնա աշխարհի առաջնությունների շարք և չի համապատասխանի  օլիմպիական խաղերի կանոնակարգին: Բացառվում է նաև ժամկետների տեղափոխում:

Օլիմպիական խաղերը  նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Placeholder
Փաունդը մարզիկներին հորդորել է չմտածել մրցումները չեղյալ հայտարարելու մասին, խաղերը կկայանան