Դել Պիերոյի այցը Հայաստան որևէ առնչություն չի ունեցել ՀՖՖ-ի հետ․ ՀՖՖ մամուլի քարտուղար
Սպորտ
14:10 27/02/2020
Հայաստան

Դել Պիերոյի այցը Հայաստան որևէ առնչություն չի ունեցել ՀՖՖ-ի հետ․ ՀՖՖ մամուլի քարտուղար

«Քանի որ ստացած զանգերի և հաղորդագրությունների քանակն ընդամենը մեկ ժամում գերազանցեց միջին վիճակագրական նորման, շտապում եմ տեղեկացնել, որ Ալեսանդրո Դել Պիերոյի այցը Հայաստան որևէ առնչություն չի ունեցել ՀՖՖ-ի կամ հայկական ֆուտբոլի հետ: Նա արդեն Հայաստանում չէ»,- Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն իր instagram-ի story-ում կիսվել է տեսանյութով`բարի լույս մաղթելով Երևանին։

Placeholder
Դել Պիերոյի այցը Հայաստան որևէ առնչություն չի ունեցել ՀՖՖ-ի հետ․ ՀՖՖ մամուլի քարտուղար