Արքայազն Հարրին Ջոն Բոն Ջովիի հետ երգ է ձայնագրել
Մշակույթ
20:00 28/02/2020
Աշխարհ

Արքայազն Հարրին Ջոն Բոն Ջովիի հետ երգ է ձայնագրել

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ամերիկացի երաժիշտ Ջոն Բոն Ջովիի հետ համատեղ երգ է ձայնագրել: Unbroken երգից մի հատված հայտնվել է արքայազնի էջում և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի Instagram-ում: korrespondent.net-ի հաղորդմամբ, ձայնագրությանը մասնակցել է նաև Բրիտանիայի մարտական գործողությունների վետերանների երգչախումբը:

Երգի վրա աշխատել է լոնդոնյան Էբբի-ռոուդ ստուդիան, որտեղ իրենց ստեղծագործությունները ձայնագրել են The Beatles-ը, Pink Floyd-ը և Oasis-ը:

Նոր կոմպոզիցիան դառնալու է Invictus Games-ի (Անպարտելի խաղեր) հիմնը, որոնք կայանալու են  մայիսին Հագայում:

Նշվում է, որ սոցիալական կայքում տեսանյութը հրապարակումից մի քանի ժամում հավաքել է 1,1 միլիոն «լայք»,  գրեթե 4.7 հազար մեկնաբանություն:

 

Placeholder
Արքայազն Հարրին Ջոն Բոն Ջովիի հետ երգ է ձայնագրել