Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հնարավոր է համարել, որ կազմակերպությունը կարող է չեղարկել սպասվող ընկերական հանդիպումները կորոնավիրուսի տարածման պատճառով:
«Ես որևէ բան չեմ կարող բացառել: Առողջ մարդիկ ավելի կարևոր են, քան ֆուտբոլային հանդիպումները: Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, բայց օր-օրի ընդհակառակը, վատանում է: Եթե անհրաժեշտ լինի հետաձգել խաղերը կամ դրանք անցկացնել առանց հանդիսատեսի, մենք կգնանք այդ քայլին»,- news.sportbox.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Ջանի Ինֆանտինոն:
Մարտին Անգլիայի հավաքականը խաղալու է Իտալիայի և Դանիայի հավաքականների հետ: Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել, որ Անգլիայի առաջնության այս մրցաշրջանը հնարավոր է ժամկետից շուտ ավարտվի կորոնավիրուսի պատճառով: