Բաբայան. 21-դ դարում դուք բացում եք ռուս ցարի արձա՞նը, որը դահիճն էր համարվում ժողովուրդների
Մշակույթ
12:30 03/03/2020
Հայաստան

Բաբայան. 21-դ դարում դուք բացում եք ռուս ցարի արձա՞նը, որը դահիճն էր համարվում ժողովուրդների

«Ռուսական փառքի ծառուղի» նախագծի շրջանակում Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում՝ տեղադրվել է ռուս կայսր Նիկոլայ Առաջինի կիսանդրին։

Լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը իր զարմանքը հայտնեց այս փաստից, որ հանրության կողմից որևէ արձագանք չկա:

«Նկատի չունեմ որոշ մտավորականների, քաղաքագետների: Հանրությունն ասո՞ւմ է՝  այս ինչ եք անում, 21-դ դարում դուք բացում եք ռուս ցարի, ընդ որում այլանդակ ցարի, որը դահիճն էր համարվում ժողովուրդների, իր արձա՞նը»,- նշեց նա:

 

Placeholder
Բաբայան. 21-դ դարում դուք բացում եք ռուս ցարի արձա՞նը, որը դահիճն էր համարվում ժողովուրդների