Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պաղեստինյան Բեթղեհեմ քաղաքի մուտքն ու ելքը փակված են COVID-19 կորոնավիրուսի պատճառով: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, համապատասխան հրամանն արտակարգ հանդիպումից հետո տվել է Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը:
Ոչ իսրայելացիները, ոչ պաղեստինցիները չեն կարող մտնել կամ լքել քաղաքը: Բեթղեհեմի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 7 ենթադրյալ դեպք:
Պաղեստինի տարածքում համաճարակաբանական իրավիճակի պատճառով գործում է արտակարգ ռեժիմ, բոլոր ուսումնական հաստատությունները փակ են:
Իսրայելում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 17 դեպք: Իսրայելի զինված ուժերի և Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության համատեղ զորավարժությունները դադարեցվեցին: