Պաշտպան Արամ Շախնազարյանը վիրահատվել է, վիրահատությունը հաջող է ընթացել
Սպորտ
20:11 06/03/2020
Հայաստան

Պաշտպան Արամ Շախնազարյանը վիրահատվել է, վիրահատությունը հաջող է ընթացել

Պաշտպան Արամ Շախնազարյանը վիրահատվել է։ Այս մասին տեղեկացնում  է «Լոկոմոտիվ» ՖԱ-ն:

Վիրահատությունն անցել է շատ հաջող և «Լոկոմոտիվ» ՖԱ-ն, ինչպես ավելի վաղ հայտնել էր, հոգացել է բոլոր ծախսերը։

Հիշեցնենք՝ Շախնազարյանը վնասել էր ծնկի խաչաձև կապանը։

Հունվարի վերջին «Լոկոմոտիվը» հայտարարեց, որ խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, բայց կհոգա նրա վիրահատության հետ կապված բոլոր ծախսերը։

«Լոկոմոտիվ» ՖԱ-ն առողջություն և հաջողություն է մաղթում Արամին հետագա կարիերայում։

Placeholder
Պաշտպան Արամ Շախնազարյանը վիրահատվել է, վիրահատությունը հաջող է ընթացել