Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատախազությունը Արա Մխիթարյանի գործով մեղադրյալին ազատելու որոշումը բողոքարկելու հարցը կքննարկի ավելի ուշ
Գլխավոր դատախազությունը փոխգնդապետի Արա Մխիթարյանի ծեծի ու առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով մեղադրյալներից մեկին ազատ արձակելու վերաբերյալ դատական ակտը բողոքարկելու մասին դեռ վերջնական որոշում չունի։
Panorama.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ դատախազը դատական նիստին առարկել է գրավի միջնորդությունը։
«Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և կիրառել գրավ։ Դատական ակտը դեռևս չենք ստացել, ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ծեծի ենթարկված ու ամիսներ շարունակ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի գործով մեղադրյալներից մեկը՝ Զավեն Գրիգորյանը, Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։ Այդ փաստը զայրացրել է հիվանդանոցում կյանքի ու մահվան սահմանագծին ամիսներ շարունակ պայքարող զինվորականի հորը։
Արդեն երկու օր հայրը՝ Սամվել Մխիթարյանը բողոքի ակցիա է իրականացնում Զինվորական հոսպիտալի մոտ՝ պահանջելով գործով արդար քննություն իրականացնել։