Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայում, որտեղ կորոնավիրուսից մահացության ամենաբարձր մակարդակն է, սպառնալիքի տակ է հայտնվել ֆուտբոլի առաջնությունը: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, սպորտի նախարարությունը պահանջել է դադարեցնել Ա սերիայի մրցաշարը, սակայն ֆեդերացիան դեմ է: Ամեն ինչ սկսվել է մի քանի խաղի հետաձգումից: Դրան հաջորդել է խաղերն առանց հանդիսատեսի անցկացնելու որոշումը: Հիմա ֆուտբոլային հասարակությունը բաժանվել է 2 ճամբարի. սպորտի նախարարություն և ֆուտբոլիստների ասոցիացիա, որը սպառնում է գործադուլով, եթե առաջնությունը դադարեցվի: Բանը հասել է նրան, որ վերջին տուրի Պարմա-ՍՊԱԼ հանդիպումը չեղարկել են թիմերի դաշտ դուրս գալու պահին: Սակայն մեկ ժամ անց խաղը սկսվել է և կայացել:
Ֆուտբոլի ֆեդերացիան պնդել է, որ 26-րդ տուրի բոլոր խաղերը կայանան, թեկուզև առանց հանդիսականների: Դրանց թվում էր նաև «Յուվենթուս»-«Ինտեր» հանդիպումը: Մարտի 10-ին ֆեդերացիան արտահերթ հատուկ ժողով կանցկացնի փակ ֆորմատով, որպեսզի քննարկի անորոշ ժամկետով առաջնությունը դադարեցնելու հարցը: