Բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյան. Չկա չարիք` առանց բարիքի
Սպորտ
16:00 09/03/2020
Հայաստան

Բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյան. Չկա չարիք` առանց բարիքի

Ամիսներ առաջ Կիպրոսում անցկացված միջազգային մրցաշարում աքիլեսյան ջիլը վնասել էր մեր առաջատար բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը: Բուժումը պահանջում էր տևական ժամանակ:

Վերականգնվելու նպատակով Լիլիթը օգտվում է ամերիկահայ  մի մասնագետի կազմած բուժական ծրագրից, որն իրավամբ ծառայում է նպատակին: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, այս մասին նա ասել է «Հրազդան» մարզադահլիճում զրուցելիս: Շատ է ցանկանում դառնալ «Տոկիո – 2020»-ի մասնակից և ասել, որ իսկապես, չկա չարիք`  առանց բարիքի:

Ապրիլի վերջերին Կիևում նախատեսված Եվրոպայի առաջնությունը  կորոնավիրուսի պատճառով հնարավոր է հետաձգվի: Դա հույս է ներշնչում, որ լիովին կվերականգնվի վնասվածքը  և նա կբարելավի մարզավիճակը: Սա ասելով նկատի ունի այն, որ առաջիկայում կմեկնի Դանիա և տեղի միջազգային ուսումնամարզական կենտրոնում, մարզումներին զուգահեռ, փորձամրցումներ կանցկացնի բադմինթոնի տարբեր երկրների դպրոցների ներկայացուցիչների հետ ու պաշտոնական մրցաշարերում կհարստացնի իր վարկանիշային միավորների քանակը:

 Լիլիթն իր խոսքն է հղել օլիմպիական խաղերին նախապատրաստվող  Հայաստանի  մարզիկներին. «Չպիտի ընկճվել ու ընկնել անտարբերության գիրկը: Հակառակը, պետք է զերծ մնալ  խաղերի հետ կապված անորոշությունից ու շարունակել նպատակային աշխատանքները»:

Placeholder
Բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյան. Չկա չարիք` առանց բարիքի