Օլիմպիայում ջահի բոցավառման արարողությունը կորոնավիրուսի պատճառով տեղի կունենա առանց հանդիսականի
Սպորտ
18:26 09/03/2020
Աշխարհ

Օլիմպիայում ջահի բոցավառման արարողությունը կորոնավիրուսի պատճառով տեղի կունենա առանց հանդիսականի

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ Օլիմպիայում  ջահի բոցավառման և  փոխանցավազքի արարողությունը կորոնավիրուսի տարածման պատճառով տեղի կունենա առանց հանդիսականի:  Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 

Միջոցառումը նախատեսված է մարտի 12-ին: Նախնական տեղեկություններով  ՄՕԿ-ը  և «Տոկիո – 2020» կազմկոմիտեն կհավատարմագրեն  շուրջ 100 մարդ: Արարողությունը փակ կլինի նաև լրագրողների համար:

Փոխանցավազքի ամբողջ երթուղում համապատասխան մարմինները  պետք է խստիվ  հետևեն առողջապահության համաշխարհային կազմակերպության հրահանգներին:

Ավելի վաղ հայտարարվել է, որ այդ միջոցառումը կանցկացվի այնպես, ինչպես նախատեսվում է: Սակայն կձեռնարկվեն  որոշ նախազգուշական միջոցներ:

«Օլիմպիական խաղեր- 2020-ը» պետք է մեկնարկի հուլիսի 24 –ին  և ավարտվի օգոստոսի 9-ին:

Placeholder
Օլիմպիայում ջահի բոցավառման արարողությունը կորոնավիրուսի պատճառով տեղի կունենա առանց հանդիսականի