Մարզիչը օլիմպիական վարկանիշային մրցաշար մեկնելուց առաջ  չի մտածում կորոնավիրուսի մասին
Սպորտ
18:18 10/03/2020
Հայաստան

Մարզիչը օլիմպիական վարկանիշային մրցաշար մեկնելուց առաջ չի մտածում կորոնավիրուսի մասին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը Լոնդոն ` օլիմպիական վարկանիշային մրցաշար մեկնելուց առաջ  չի մտածում կորոնավիրուսի մասին:Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: 

Փորձառու մասնագետը զրույցի ժամանակ հետևյալն  է ասել.  «Շատ է խոսվում այդ  վարակից: Իզուր, քանզի արգելքներ չունենք: Գոհանում ենք այնքանով, որ մեր  հավաքականի անդամները պատրաստ  են պայքարել հաղթանակի համար: Տղաները լավ գիտեն օլիմպիական ուղեգրի արժեքը և հանուն դրա պատրաստ են ներդնել իրենց ուժերը:

Ինչ վերաբերում է աշխարհով մեկ  «թափառող»  այդ հիվանդությանը, ասեմ, որ այն հիրավի վտանգավոր է: Փույթ չէ, պետք է դրա դեմ պայքարել առաջին հերթին հիգիենիկ կանոնները պահպանելով: Այս մասին տեղեկացված են, հրաշալի գիտեն մեր պատվիրակության բոլոր անդամները: Եթե նույնիսկ  կարանտին հայտարարվի,ապա դրան էլ պատրաստ ենք  կհամբերենք: 

Խոսենք  մրցաշարից: Առայժմ որևէ փոփոխություն չկա, մտածում ենք միայն հաջող մասնակցության  համար: Ամեն ինչ լավ կլինի: Ասեմ, որ մեզ հետ   են թիմի մշտական ուղեկից  բժիշկները: Նրանք բացատրել են, թե ինչպես պետք է վարվել համաճարակի ժամանակ և ինչպես կատարել  առողջապահության միջազգային կազմակերպության բոլոր ցուցումները: Սպասենք իրադարձությունների ընթացքին»:

Placeholder
Մարզիչը օլիմպիական վարկանիշային մրցաշար մեկնելուց առաջ չի մտածում կորոնավիրուսի մասին