Իտալիայից հատուկ չվերթով Վրաստան ժամանած 156 քաղաքացիներից 7-ը ջերմություն ունեն
Աշխարհում
16:08 11/03/2020
Աշխարհ

Իտալիայից հատուկ չվերթով Վրաստան ժամանած 156 քաղաքացիներից 7-ը ջերմություն ունեն

«Հռոմից Թբիլիսի հատուկ չվերթով ժամանած Վրաստանի քաղաքացիները ինքնաթիռում տեղավորված են եղել այնպես, որպեսզի զերծ մնանք վարակից», -այս մասին «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, փոխանցում է aliq.ge-ն։

Վրաստանի քաղաքացիները, որոնք Հռոմից ժամանել են Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, նախկինում եղել են Իտալիայի տարբեր հատվածներում:Ըստ Ամիրան Գամկրելիձեի՝ երկու ինքնաթիռի ուղևորներից յոթի մոտ ջերմություն է գրանցվել: Նրանց տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներ:

Մնացած ուղևորները գտնվում են կարանտինային գոտում:«Նրանք տեղավորված են բավականին հարմարավետ հյուրանոցում: Դրա համար պատասխանատու է Էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարությունը»,- ասել է Գամկրելիձեն:

Հատուկ չվերթներով Իտալիայից վերադարձել է Վրաստանի 156 քաղաքացի:Նոր կորոնավիրուսի (COVID -19) տարածման պատճառով հատուկ միջոցներ են ձեռնարկվել Իտալիայում: Վրաստանը դադարեցրել է թռիչքները դեպի Իտալիա:

Placeholder
Իտալիայից հատուկ չվերթով Վրաստան ժամանած 156 քաղաքացիներից 7-ը ջերմություն ունեն