Քննությունները  կկազմակերպվեն ավելի ուշ, իսկ մանկավարժները կշարունակեն վարձատրվել. նախարար
Կրթություն, գիտություն
19:49 13/03/2020
Հայաստան

Քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, իսկ մանկավարժները կշարունակեն վարձատրվել. նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ բոլոր տեսակի ուսումնական հաստատությունները չեն գործելու մինչև մարտի 23-ը:

«Ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվում են մինչև մարտի 23-ը: Հետագայում  հետաձգման մասին որոշում կկայացնենք հաջորդ շաբաթվա ընթացքում և տեղյակ կպահենք: Այս քայլն արվում է կորոնավիրուսի կանխարգելմանը միտված գործողությունների շրջանակներում: Այս որոշման արդյունքում պահպանվելու է մանկավարժների վարձատրությունը, իսկ բաց թողնված ծրագրերը կլացվեն հավելյալ պարապմունքների միջոցով,  քննությունները էլ  կկազմակերպվեն ավելի ուշ»,- ասաց նախարարը:

Նախարարի փոխանցմամբ՝ սույն որոշումը տարածվում է նաև մասնավոր կրթական հաստատությունների վրա:

Placeholder
Քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, իսկ մանկավարժները կշարունակեն վարձատրվել. նախարար