Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջազգային օլիմպիական կոմիտեն կհետևի Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին Տոկիոյում ամառային օլիմպիական 2020 խաղերի չեղարկման կամ տեղափոխման վերաբերյալ որոշում ընդունելիս: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:
Նա նշել է, որ ՄՕԿ-ն աշխատում է «հաջող» օլիմպիական խաղերի նախապատրաստման ուղղությամբ:
Թոմաս Բախը նաև խոստովանել է, որ օլիմպիական խաղերի որակավորման մրցումների հետ կապված «լուրջ խնդիրներ կան», որոնց օրացույցը փոփոխվում է:
«Այստեղ մենք պետք է ճկուն լինենք», - ընդգծել է նա: