Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը ժամանակավորապես փակում է իր դռները
Մշակույթ
11:22 13/03/2020
Հայաստան

Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը ժամանակավորապես փակում է իր դռները

Հաշվի առնելով աշխարհում ու Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտի թիմը  որոշել է ժամանակավորապես փակել թանգարանը, որ նվազեցնեն հնարավոր բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թանգարանի աշխատակիցներին ու այցելուներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան, ինչպես նաև նվազագույնի հասցնել շփումն այցելուների հետ:Այս  մասին հայտնում են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտից

«Մենք շարունակում ենք հետևել երկրում տիրող իրավիճակի զարգացումներին, ինչպես նաև սպասում Կառավարության որոշումներին ու հետագա քայլերին:

Թանգարանի՝ բաց լինելու հետ կապված կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն»,- հայտնում ենազգային-թանգարան ինստիտուտից: 

Placeholder
Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը ժամանակավորապես փակում է իր դռները