«Բի-2»-ը կանցնացնի անվճար առցանց-համերգ
Մշակույթ
17:46 14/03/2020
Աշխարհ

«Բի-2»-ը կանցնացնի անվճար առցանց-համերգ

Ռուսական «Բի-2» խումբն անվճար առցանց-համերգ կանցկացնի: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին երաժիշտները պատմել են իրենց Ինսթագրամի էջում:

«Մենք միասին կլինենք, անկախ որևէ բանից: Առայժմ հետաձգվում են մեր կենդանի հանդիպումները, անվճար առցանց-համերգ կտանք: «Բի-2»-ի եվրոպական համերգները ստիպված եղանք հետաձգել կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով, սակայն մենք ձեզ հետ կհաղթենք ցանկացած պանդեմիա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համերգը կհեռարձակվի մարտի 20-ին: Այն մասին, թե որտեղ և ինչպես կարելի է միանալ ելույթի դիտմանը, երաժիշտները կհայտնեն ավելի ուշ:

«Դժվար ժամանակներում կենսականորեն անհրաժեշտ է հիշել ու աջակցել միմյանց: Մենք միասին ենք, բարեկամներ: Պինդ եղեք ու հոգ տարեք ձեր մասին»,- եզրափակել են երաժիշտները:

Placeholder
«Բի-2»-ը կանցնացնի անվճար առցանց-համերգ