Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
The Hollywood Reporter-ի փորձագետների կարծիքով, կորոնավիրուսի պատճառով Հոլիվուդը կկորցնի շուրջ 20 միլիարդ դոլար։ Կինոթատրոնները ստիպված տեղափոխում են ֆիլմերի ցուցադրությունները։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, ներկա պահին ամերիկյան կինոինդուստրիան կորցրել է 7 միլիարդ դոլար կինովարձույթների վճարից։ Փորձագետները ենթադրում են, որ գարնան վերջին Հոլիվուդը կկորցնի արդեն 17 միլիարդ դոլար։
Մասնագետները վստահ են, որ Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերայի տեղափոխումը կինոընկերությանը կարող է բերել 30-50 միլիոն դոլարի կորուստ։
Եկամուտների նվազում կունենան նաև այն ընկերությունները, որոնք հետաձգել են ֆիլմերի նկարահանումները։ Օրինակ, «Ջրահարսը» ֆիլմի նկարահանումների ընդհատումը Disney ընկերության կարժենա օրական 300-350 հազար դոլար։