Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները չեն կայանա
Սպորտ
16:44 16/03/2020
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները չեն կայանա

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 26-ին նախատեսված Ուզբեկստան-Հայաստան և մարտի 30-ին նախատեսված Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումները չեն կայանա:

ՀՖՖ հաղորդմամբ, վաղը՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից կլինի հայտարարություն իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ մարտին կայանալիք հանդիպումները:

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները չեն կայանա