Կառավարության անդամը «պասլատ» արեց Հայաստանի դատական համակարգը, անվստահություն հայտնեց դատարանի որոշմանը.Դանիելյան
Համացանց
19:59 17/03/2020
Հայաստան

Կառավարության անդամը «պասլատ» արեց Հայաստանի դատական համակարգը, անվստահություն հայտնեց դատարանի որոշմանը.Դանիելյան

Կա փաստ, կառավարության անդամը «պասլատ» արեց Հայաստանի դատական համակարգը։ Այս մասին գրառում է արել քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը: 

«Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Գևորգի Թորոսյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` Փ «Պետությունն ու օրենքը կարելի է համարել հոմանիշներ, իսկ պետության հիմքը դատական համակարգն է:

Քիչ առաջ առողջապահության նախարարը հայտարարեց, որ հրաժարվում է ճանաչել դատարանի որոշումը, քանի որ այն համարում է սխալ, իսկ Հայաստանի դատական համակարգը ժողովրդի մեծ մասը չի վստահում, ինքն էլ իր հերթին չի հարգում Հայաստանի դատարանը:

Ես տեղյակ չեմ կոնկրետ այդ դատական վեճին, վեճի մանրամասներին և ինձ չի հետաքրքրում նաև այն, թե իրականում դատարանի որոշումը որքանով է ճիշտ` դա իմ որոշելիքը չէ:

Սակայն կա փաստ, կառավարության անդամը «պասլատ» արեց Հայաստանի դատական համակարգը, անվստահություն հայտնեց դատարանի որոշմանը, այսինքն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապությունը չի ճանաչում ու ինչ կուզի, այն էլ կանի:

Կառավարության անդամն օրինակ ծառայեց հազարավոր դատապարտվածներին, որ նրանք նույնպես չճանաչեն դատարանի որոշումները, ջարդեն բանտերի պատերն ու դուրս հորդեն այնտեղից: Օրինակ ծառայեց բոլորին, որոնք ունեն դատարանի որոշումներ, որոնց հետ համաձայն չեն ու ինքնադատաստան տեսնեն նրանց հետ, ում հետ դատական վեճի մեջ են եղել:

Այդպես նրանք կարող են վարվել, եթե այս կառավարության անդամը մնա իր պաշտոնին ու պատասխանատվության չենթարկվի, իսկ մենք, մեր հայեցողությամբ, իրավունք ստանում չճանաչել Հայաստանի կառավարությունն ու նրա որոշումները:

Եթե մնա իր պաշտոնին ու պատասխանատվության չենթարկվի, ապա կարելի է համարել, որ պետությունը Հայաստանում այլևս լուծարված է ու մենք բոլորս ազատ ենք անել այն, ինչ կամենում ենք»,– գրել է Ստեփան Դանիելյանը։

 

Placeholder
Կառավարության անդամը «պասլատ» արեց Հայաստանի դատական համակարգը, անվստահություն հայտնեց դատարանի որոշմանը.Դանիելյան