Նոտր Դամի վերականգնման աշխատանքները դադարեցված են
Մշակույթ
18:25 19/03/2020
Աշխարհ

Նոտր Դամի վերականգնման աշխատանքները դադարեցված են

Փարիզի Աստվածամոր տաճարի՝ Նոտր Դամի վերականգնումը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես դադարեցվում է։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, պետական կազմակերպությունը, որը պատասխանատու է տաճարի վերականգնման աշխատանքների հարցում, հայտարարել է վերանորոգման դադարեցման մասին մինչև համաճարակի պայմաններում աշխատելու նոր ընթացակարգերի մշակումը։

Նոտր Դամի հրդեհային անվտանգության աշխատանքները ներկա պահին դեռ չէին ավարտվել։

Հիշեցնենք, որ  2019 թ. ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) խոշոր հրդեհ էր  բռնկվել, ինչի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը։ Նախագահ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել  է հավակնոտ ծրագիր՝ տաճարը կվերականգնվի 5 տարուց, մինչդեռ որոշ փորձագետները կարծում են, որ վերականգնման աշխատանքները կտևեն մոտ 10-15 տարի:
 

Placeholder
Նոտր Դամի վերականգնման աշխատանքները դադարեցված են