Հեռավար ուսուցման այսօրվա դասացուցակը
Կրթություն, գիտություն
11:00 19/03/2020
Հայաստան

Հեռավար ուսուցման այսօրվա դասացուցակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մարտի 19-ից Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցման դասացուցակը: 

«Հանրային դասից» հետո դասերը կշարունակվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel էջում։

Մարտի 19-ի դասացուցակը՝
✔️11։00 – Հայոց լեզու, թեմա՝ «Բառարանագրություն» (10-րդ դասարան)
✔️11։45 - Հայ գրականություն, թեմա՝ Շիրվանզադեի «Քաոսը» (10-րդ դասարան)
✔️12։30 – Մաթեմատիկա, թեմա՝ «Թվի մասը գտնելը» (4-րդ դասարան)
✔️13։15 – Մայրենի, թեմա՝ «Կռունկը» (2-րդ դասարան)
✔️14։00-ից – Կենսաբանություն, թեմա՝ «Միջատների դերը բնության մեջ և մարդու կյանքում» (7-րդ դասարան)
✔️14։30 – Կենսաբանություն, թեմա՝ «Մարսողությունը մարսողական ուղու տարբեր բաժիններում» (8-րդ դասարան):

 

Placeholder
Հեռավար ուսուցման այսօրվա դասացուցակը