«Պանատինաիկոս» անտիկ  ստադիոնում այսօր տեղի է ունեցել  32 –րդ  ամառային օլիմպիական խաղերի կրակի հանձնումը
Սպորտ
18:35 19/03/2020
Աշխարհ

«Պանատինաիկոս» անտիկ ստադիոնում այսօր տեղի է ունեցել 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի կրակի հանձնումը

Աթենքի  «Պանատինաիկոս» անտիկ  ստադիոնում այսօր տեղի է ունեցել  32 –րդ  ամառային օլիմպիական խաղերի կրակի հանձնումը ճապոնական կողմին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Միջոցառման  պաշտոնական մասը  զգալի փոփոխությունների էր ենթարկվել և  այն  անցել է առանց հանդիսատեսի։

Համացանցով արարողությանը հետևող մարզասերներին կոչ են արել Հունաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ  Սպիրոս Կապրալոսը,  «Տոկիո -  2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին, ճապոնացի անվանի  մի քանի մարզիկներ։ 

Օլիմպիական ջահը  Սպիրոս Կապրալոսը հանձնել է ճապոնացի  լողորդ Նաիոկո Իմոտոյին։ Խաղերի կրակն ինքնաթիռով    վաղն առավոտյան կհասնի Տոկիո։ Դիմավորման արարողությունը նույնպես փակ կլինի։

Համաշխարհային սպորտի գլխավոր մարզահանդեսի մեկնարկին մնացել է 126 օր։

Placeholder
«Պանատինաիկոս» անտիկ ստադիոնում այսօր տեղի է ունեցել 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի կրակի հանձնումը