Ոստիկանությունը թույլ չի տվել «Յուվենտուսի» խաղացողին հեռանալ Իտալիայից
Սպորտ
12:06 20/03/2020
Աշխարհ

Ոստիկանությունը թույլ չի տվել «Յուվենտուսի» խաղացողին հեռանալ Իտալիայից

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը  կանգնեցվել է ոստիկանների կողմից, երբ փորձել է թռչել Արգենտինա։ Գազետա.ռու կայքը, հղում անելով La Repubblica-ին, գրում է, որ ֆուտբոլիստն ընտանիքի հետ գնացել է Թուրինի օդանավակայան և փորձել նստել մասնավոր ինքնաթիռ, բայց նրան կանգնեցրել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Արգենտինացին նրանց ցույց է տվել կորոնավիրուսի բացակայության մասին փաստաթուղթ, բայց նրան թույլ չեն տվել թռչել հայրենիք:

Նշվում է, որ Իտալիայից Արգենտինա ուղիղ չվերթների չեղարկման պատճառով Իգուաինը պլանավորել էր նախ մեկնել Ֆրանսիա, ապա Իսպանիա, այնուհետև՝ Հարավային Ամերիկա:
 

Placeholder
Ոստիկանությունը թույլ չի տվել «Յուվենտուսի» խաղացողին հեռանալ Իտալիայից