Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք կարող ենք Օլիմպիական խաղերն անվտանգ անցկացնել. Ճապոնիայի նախկին վարչապետ
Ճապոնիայի նախկին վարչապետ Յոշիրո Մորին հայտարարել է, որ Տոկիոն պատրաստ է Օլիմպիական խաղերն անվտանգ անցկացնել, փոխանցում է gazeta.ru-ն։
«Մենք սերտորեն համագործակցում ենք Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ: Հուլիսին կարող ենք մրցումներ անցկացնել։ Մենք պատրաստվում ենք դրան», - ասել է Մորին:
2019-ի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի բռնկում: Վերջին տվյալներով ՝ հիվանդությունից մահացել է ավելի քան 9 հազար մարդ։