Netflix-ը ստեղծել է 100 միլիոն դոլար չափով հիմնադրամ՝ առանց աշխատանքի մնացած անձնակազմին օգնելու համար
Մշակույթ
19:25 21/03/2020
Աշխարհ

Netflix-ը ստեղծել է 100 միլիոն դոլար չափով հիմնադրամ՝ առանց աշխատանքի մնացած անձնակազմին օգնելու համար

Ամերիկյան Netflix-ը ընկերությունը հիմնադրամ է ստեղծել՝ կորոնավիրուսի պատճառով առանց աշխատանքի մնացած կինոյի և հեռուստաոլորտի աշխատակիցներին օգնելու համար: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով ընկերության կայքին։

Ըստ հաղորդագրության, ստեղծագործական անձնակազմին օգնելու համար ստեղծված հիմնադրամի բյուջեն կազմում է 100 միլիոն դոլար: Նշվում է նաև, որ ընդհատված նախագծերի նկարահանող խմբերը ևս կստանա երկշաբաթյա վճարումներ:

Հիշեցնենք, որ Netflix ստրիմինգային ընկերությունը կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով ԱՄՆ-ում և Կանադայում դադարեցրել էր ֆիլմերի և սերիալների արտադրությունը։

Placeholder
Netflix-ը ստեղծել է 100 միլիոն դոլար չափով հիմնադրամ՝ առանց աշխատանքի մնացած անձնակազմին օգնելու համար