«Եվրատեսիլը» կարող է առցանց տարբերակով անցկացվել
Մշակույթ
14:26 23/03/2020
Աշխարհ

«Եվրատեսիլը» կարող է առցանց տարբերակով անցկացվել

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները քննարկում են միջոցառումն առցանց տարբերակով անցկացնելու հնարավորությունը, փոխանցում է gazeta.ru- ն՝ հղում տալով Եվրոպական հեռարձակողների միությանը:

Նշվում է, որ այնուամենայնիվ, Եվրատեսիլը չի անցկացվի մրցութային ձևաչափով:

Ըստ կազմակերպիչների, կատարողները և երգերը, որոնք ընտրվել են մրցույթի համար կօգնեն «միավորվել և զվարճացնել եվրոպացիներին այս դժվարին ժամանակներում»:

«Եվրատեսիլը» պետք է անցկացվեր Ռոտերդամում մայիսի 12-ից 16-ը: Մարտի 18-ին մրցույթը չեղյալ հայտարարվել և հետաձգվեց մինչև 2021 թվականը:

Placeholder
«Եվրատեսիլը» կարող է առցանց տարբերակով անցկացվել