Ֆրանսիացի նկարիչը վաճառում է իր աշխատանքները` կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու նպատակով
Մշակույթ
09:13 23/03/2020
Աշխարհ

Ֆրանսիացի նկարիչը վաճառում է իր աշխատանքները` կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու նպատակով

Ֆրանսիացի փողոցային նկարիչ Քրիստիան Գուեմին վաճառում է իր աշխատանքների վերարտադրությունները կորոնավիրուսի դեմ պայքարում ֆրանսիացի բժիշկներին օգնելու նպատակով։ 

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Փարիզի արվարձանի շենքերից մեկի պատին նա պատկերել է գրաֆիտի՝ «Սերը՝ կորոնավիրուսի ժամանակ»։ Նկարում ներկայացված է աղջկա և տղայի համբույր, որոնք բժշկական դիմակով են։

Նկարիչը նշել է, որ աշխատանքը կծառայի համաճարակի խորհրդանիշ։

«Վարակն անտեսանելի է, մենք քիչ բան գիտենք, թե ինչ է տեղի ունենում ինտենսիվ թերապիայի բաժնում, մենք չգիտենք, թե ինչի միջով են անցնում պացիենտները։ Ես ուզում եմ համերաշխության կոչ անել այս համաճարակի ժամանակ, ինչը բազմաթիվ վախեր, կրքեր, խտրականություն է առաջացնում»,- ասել է Գուեմին։

Placeholder
Ֆրանսիացի նկարիչը վաճառում է իր աշխատանքները` կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու նպատակով