Որքան կարժենա Օլիմպիադայի հետաձգումը
Սպորտ
12:07 26/03/2020
Աշխարհ

Որքան կարժենա Օլիմպիադայի հետաձգումը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի տեղափոխումը 2021 թվական կազմակերպիչների համար 2,7 միլիարդ դոլար կարժենա: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը։ 

2019-ի դեկտեմբերի տվյալներով, Օլիմպիադայի բյուջեն կազմում էր 12,6 միլիարդ դոլար: Խաղերի տեղափոխությունից հետո կազմակերպիչները մրցումների անցկացման համար կծախսեն շուրջ 15,3 միլիարդ դոլար: Այս պարագայում Տոկիոյի Օլիմպիադան կդառնա պատմության մեջ երկրորդ ամենաթանկարժեքը:

Դրանից ավելի օլիմպիական խաղերի համար ծախսել է Ռուսաստանը Սոչիի խաղերին նախապատրաստվելիս՝ 21,9 միլիարդ դոլար:

Placeholder
Որքան կարժենա Օլիմպիադայի հետաձգումը