Oլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշումը  ողջունել է «Փարիզ-2024»-ի կազմկոմիտեն
Սպորտ
18:04 26/03/2020
Աշխարհ

Oլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշումը ողջունել է «Փարիզ-2024»-ի կազմկոմիտեն

Oլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու՝  միջազգային օլիմպիական կոմիտեի և  Ճապոնիայի կառավարության  համատեղ  որոշումը  ողջունել է «Փարիզ-2024»  ամառային մարզահանդեսի կազմկոմիտեն։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: 

Նշվում է, որ այդ կազմակերպությունները հայտնվելով   աննախադեպ և չափազանց բարդ իրավիճակում,  ընտրել են, ըստ էության, միակ ճիշտ ելքը։  Հետաձգել համաշխարհային   մարզական միջոցառումը ՝  բարդ որոշում էր։ Դա   մարդկությանը ստիպում է   ավելի ուժեղ լինել,  հաղթահարել անկանխատեսելի  ծանր  իրավիճակները։ 

Ի նշան համերաշխության փարիզցիները պատրաստ են կանգնել  ճապոնացիների կողքին  և  ապահովել  լիակատար աջակցություն։  

Placeholder
Oլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշումը ողջունել է «Փարիզ-2024»-ի կազմկոմիտեն