«Յուվենտուսի» երկու ֆուտբոլիստներ լքել են Իտալիան. gazeta.ru
Սպորտ
13:34 28/03/2020
Աշխարհ

«Յուվենտուսի» երկու ֆուտբոլիստներ լքել են Իտալիան. gazeta.ru

Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Ալեքս Սանդրոն և Դանիլոն լքել են Իտալիան, փոխանցում է gazeta.ru-ն։

Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներին թույլ է տվել մեկնել Բրազիլիա: Նրանք չունեն կորոնավիրուսի նշաններ:

2019-ի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի բռնկում: Վերջին տվյալների համաձայն՝ հիվանդությունից մահացել է ավելի քան 27 հազար մարդ, վերականգնվել է 133 հազարը: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 597 հազարը:
 

Placeholder
«Յուվենտուսի» երկու ֆուտբոլիստներ լքել են Իտալիան. gazeta.ru