Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը հարգանքի տուրք են մատուցում Պատրիկ Դևեջյանի հիշատակին
Քաղաքական
15:42 29/03/2020
Աշխարհ

Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը հարգանքի տուրք են մատուցում Պատրիկ Դևեջյանի հիշատակին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, նախկին վարչապետ Ալան Ժուպեն, մի շարք քաղաքական գործիչներ հարգանքի տուրք են մատուցում 75 տարեկանում կորոնավիրուսից մահացած ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանին։

«Պատրիկ Դևեջյանը կրքոտ, ամբողջական, անկեղծ, նվիրված անձնավորություն էր: Նա մարմնավորեց քաղաքականությունը, ինչպես ես եմ սիրում՝  զգացմունքներով, համոզմունքներով, վստահությամբ: Ես հպարտ եմ, որ ունեցել եմ նրան իմ կողքին: Ես իմ խոր հույզերն ու անսահման տխրությունն եմ հայտնում նրա մտերիմներին»,- թվիթերում գրել է Նիկոլա Սարկոզին։

Ֆրանսուա Օլանդը գրել է, որ Պատրիկ Դևեջյանը մարտիկ էր, որը համարձակորեն հաղթահարեց բազմաթիվ փորձություններ՝ հավելելով, որ այս պայքարը պահանջում է ազգային մեծ միասնություն։

Ալան Ժուպեն գրել է թվիթերում․ «Տխրություն: Ես ունեի Պատրիկ Դևեջյանի հարգանքն ու բարեկամությունը: Նա համոզիչ, համարձակ, ուղղամիտ, հասարակության բարիքին նվիրված մարդ էր: Ամենից առաջ՝ հավատարիմ ընկեր: Կիսում եմ նրա ընտանիքի ցավը»։

Նշենք, որ օրեր առաջ Դևեջյանն ինքն էր թվիթերում հայտնել, որ վարակվել է կորնավիրուսով ու շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին՝ իրենց աշխատանքի համար։

Placeholder
Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը հարգանքի տուրք են մատուցում Պատրիկ Դևեջյանի հիշատակին