Պարալիմպիկ խաղերը ևս հետաձգվեցին
Սպորտ
20:05 02/04/2020
Աշխարհ

Պարալիմպիկ խաղերը ևս հետաձգվեցին

Անդամահատված և սայլակավոր մարզիկների միջազգային  ֆեդերացիայի / IWAS  / ղեկավարությունը քննարկել  է  խաղերը մեկ տարով  հետաձգելու հարցը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

2021թ․ նախատեսված  այդ միջոցառումը չի կայանա, քանի որ Տոկիոյի պարալիմպիկ խաղերը  տեղափոխվել են։Նախնական պայմանավորվածության համաձայն, հնարավոր է  IWAS - ի  խաղերն անցկացվեն 2022թ․ հոկտեմբերին՝ Սոչիում, որտեղ 2015 թ. տեղի է ունեցել համանուն միջոցառումը։  Այն ժամանակ 34 երկրների  800  պատվիրակներ  խաղարկել  են  մեդալների 213 հավաքածու՝  վեց մարզաձևերում / աթլետիկա, լող, նետաձգություն, սեղանի թենիս, պարաթաեքվոնդո  և արմսպորտ /։

Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների մասնակցությամբ  միջազգային այդ ստուգատեսն  անցկացվում է  երկու տարին մեկ։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել  1948 թ․ ՝  Մեծ Բրիտանիայում:

Նշանակությամբ դա երկրորդն է պարալիմպիկ խաղերից հետո: IWAS –ը  միջազգային պարալիմպիկ կոմիտեի անդամ է և  հանդիսանում է պարալիմպիկ խաղերի հիմնադիրը:

Placeholder
Պարալիմպիկ խաղերը ևս հետաձգվեցին