Հնարավոր է անցկացվի շախմատի առցանց մրցաշար
Սպորտ
18:54 03/04/2020
Աշխարհ

Հնարավոր է անցկացվի շախմատի առցանց մրցաշար

Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը կազմակերպում է գերմրցաշար ՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին ութնյակի մասնակցությամբ։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: 

Հաջորդաբար ներկայացնենք անունները․Մագնուս Կարլսեն /Նորվեգիա /, Ֆաբիանո Կարուանա  /ԱՄՆ /, Դին Լիժյեն  /Չինաստան/ , Յան Նեպոմնյաշչի /Ռուսաստան/, Մաքսիմ Վաշյե-Լագրավ /Ֆրանսիա /, Ալեքսանդր Գրիշչուկ /Ռուսաստան/, Լևոն Արոնյան /Հայաստան/  և Ուեսլի Սոն /ԱՄՆ /:

Կորոնավիրուսի պատճառով մրցաշարը նախատեսված է անցկացնել առցանց ռեժիմով և մեկնարկել  ապրիլի 18-ին՝ շրջանաձև մրցակարգով։ Յոթ տուրից բաղկացած երկշաբաթյա ստուգատեսի մրցանակային հիմնադրամը  250 հազար ԱՄՆ դոլար է։

Կառլսենն ասել է, որ դա պատմական պահ է շախմատի համար, քանզի հնարավոր կլինի շարունակել մասնագիտական միջոցառումները: Բացի այդ, հասկանալի պատճառով պարապուրդի մատնված տարբեր զբաղմունքի մարդիկ, նրանց թվում ՝ մարզիկները , կթեթևացնեն իրենց «ծանր» ժամանակը:

Գրոսմայստերները դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունը:

Placeholder
Հնարավոր է անցկացվի շախմատի առցանց մրցաշար