Օգնություն կտրամադրվի  փախստական 48 մարզիկներին.ՄՕԿ
Սպորտ
19:00 03/04/2020
Աշխարհ

Օգնություն կտրամադրվի փախստական 48 մարզիկներին.ՄՕԿ

ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովը հայտնել է, որ բոլոր մարզիկ -մարզուհիներն իրենց ուշադրության կենտրոնում են նույնիսկ բացառիկ իրավիճակներում, այս ասին գրում է ՀԱՕԿ-ը:

Նշվում է որ «Օլիմպիական համերաշխություն»  ծրագիրը ստեղծվել է ավելի քան 50 տարի առաջ։ Նպատակը ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելն է։

Ըստ աղբյուրի, օգնություն կտրամադրվի փախստական 48 մարզիկներին: Նրանք հավակնում են ՄՕԿ-ի թիմի կազմում մասնակցել «Տոկիո-2020» -ին։

2013-2016 թթ., քառամյա փուլի ընթացքում, «Օլիմպիական համերաշխությունը»  ԱՕԿ-ներին աջակցել է  12 հազար միջոցառումների  համար: 2000 մարզիկ ստացել է կրթաթոշակ, կազմակերպվել է 1500 վերապատրաստման դասընթաց և իրականացվել է 750 նախաձեռնություն՝ օլիմպիական արժեքների տարածման համար։

2016թ. Ռիո դե Ժանեյրոյի խաղերում օլիմպիական կրթաթոշակի արժանացած մարզիկները նվաճել են  101 մեդալ  (33 ոսկե, 26 արծաթե և 42 բրոնզե)։

Placeholder
Օգնություն կտրամադրվի փախստական 48 մարզիկներին.ՄՕԿ