Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Աշխարհում
17:52 04/04/2020
Աշխարհ

Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին, որը ներկայում ղեկավարում է Քաթարի «Ալ Սադ» թիմը,  1 միլիոն եվրո է նվիրաբերել Բարսելոնայի հիվանդանոցներից մեկին:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այդ միջոցները կօգտագործվեն երկրում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Ավելի վաղ վիրուսի դեմ պայքարի համար մեկ միլիոն եվրո էին նվիրաբերվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Իսպանիայում օրվա ընթացքում հայտնաբերված կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 7 հազարը, մահացել է 809 հիվանդ: Համաճարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը Իսպանիայում կազմել է 124,7 հազար, զոհերը՝ 11 744: Կատալոնիայում հայտնաբերվել է գրեթե 25 հազար դեպք, մահացել է 2,5 հազար մարդ: Երկրի բոլոր ինքնավար մարզերում կան վարակվածներ և մահացածներ:

 

Placeholder
Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար