Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթին 2020 թվականին կընգրկեն բասկետբոլի Փառքի սրահում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։
Նշվում է, որ Բրայանթի հետ միասին Փառքի սրահում կընդգրկվեն նաև Թիմ Դանկանն ու Քևին Գարնետը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 27-ին ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է NBA-ի չեմպիոն Կոբի Բրայանթն ու նրա դուստր Ջիաննա Մարիա-Օնորեն․ Ուղղաթիռում եղել է ընդհանուր առմամբ եղել է 9 մարդ։
Կոբի Բրայանթը Միացյալ Նահանգների ամենատիտղոսակիր բասկետբոլիստներից մեկն էր: 20 մրցաշրջան խաղացել է «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլի ազգային լիգայի թիմի կազմում: