Մասիսում ձեթն էժանացել է, այլ քաղաքներում հնդկաձավարը թանկացել
Տնտեսություն
10:48 07/04/2020
Հայաստան

Մասիսում ձեթն էժանացել է, այլ քաղաքներում հնդկաձավարը թանկացել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերի խոշոր համայնքների մի շարք առևտրային կետերում  իրականացված մոնիտորինգի արդյունքները  հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ:

Համաձայն Հանձնաժողովի  հրապարակած տվյալների՝ ապրանքատեսակների մեծ մասի գծով գները դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կայուն են եղել:  Հիմնականում գների բարձրացում արձանագրվել է հնդկաձավարի գծով՝ 100-320 դրամի չափով: Առանձին դեպքերում գների ավելի փոքր բարձրացում  տեղի է ունեցել բրնձի, ոլոռի, շաքարավազի շուկայում:

Դիտարկված ապրանքատեսակներից որևէ մեկի գծով գների բարձրացում չի արձանագրվել Արարատի մարզի Արտաշատ և Շիրակի մարզի Արթիկ համայնքներում ուսումնասիրված առևտրի կետերում: Արարատի մարզի Մասիս համայնքում 1 լիտր ձեթի գինը նվազել է 30 դրամով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներկայացվող գրաֆիկական պատկերներում:













Placeholder
Մասիսում ձեթն էժանացել է, այլ քաղաքներում հնդկաձավարը թանկացել