Վենետիկի կինոփառատոնը հրաժարվել է «գնալ» առ-ցանց տիրույթ
Մշակույթ
18:51 07/04/2020
Աշխարհ

Վենետիկի կինոփառատոնը հրաժարվել է «գնալ» առ-ցանց տիրույթ

Եվրոպական ամենահին կինոփառատոններից մեկը` Վենետիկինը, տեղի է ունենալու նախապես նշանակված ժամկետում և  կորոնավիրուսի հետ կապված անորոշության պատճառով չի վերածվելու առցանց շոուի։ kinonews.ru-ի հաղորդմամբ գրում է Variety-ը՝ հղում անելով կազմակերպիչներին։

«Վենետիկի կինոփառատոնը չի կարող փոխարինվել առ-ցանց միջոցառման։ Ակնհայտ է, որ հավանականություն կա, որ մենք կկիրառենք որոշակի տեխնոլոգիա միայն մի քանի նախաձեռնությունների համար»,- մեկնաբանել է կինոֆորումի ներկայացուցիչը։

Նշվում է, որ այս հաղորդագրության հրապարակման պահին Իտալիան գտնվում էր խիստ մեկուսացման պայմաններում կորոնավիրուսի պատճառով: Այնուամենայնիվ, հույս կա, որ կիրառված միջոցառումների շնորհիվ ճգնաժամը կարող էր հաղթահարվել մինչև ամառ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հետաձգվել էր մեկ այլ կարևոր կինոփառատոն՝  Կաննի։ Նրա կազմակերպիչները խոստացել են անցկացնել միջոցառումը, հենց որ իրավիճակը թույլ տա։
 

Placeholder
Վենետիկի կինոփառատոնը հրաժարվել է «գնալ» առ-ցանց տիրույթ