Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը կրկին հետաձգվել է
Սպորտ
20:07 07/04/2020
Հայաստան

Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը կրկին հետաձգվել է

Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը  նախատեսված էր անցկացնել   Պրահայում ՝ ապրիլի 30 –ից մայիսի 3 –ը։ Բայց կորոնավիրուսի պատճառով ժամկետները երկու անգամ փոփոխվեցին, նախ՝ հունիս, ապա ՝  նոյեմբեր։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը՝  հղում անելով մարզաձևի միջազգային ֆեդերացիային։

Մինչև հուլիսի վերջ չեղյալ են հայտարարվել նաև ֆեդերացիայի հովանու տակ անցկացվող բոլոր միջոցառումները,  այդ թվում ՝ դասընթացները և սեմինարները։  Մարզումային և մրցումային  գործընթացին վերաբերող  հարցերը  կքննարկվեն  ապրիլի վերջին։

Չեղարկվել են նաև  Եվրոպայի  ակումբային ,  կադետների, երիտասարդական (մինչև  23 տարեկաններ)  և   խառը թիմերի առաջնությունները։

Placeholder
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը կրկին հետաձգվել է