Անդրեա Բոչելլին առցանց համերգ կտա Զատկի օրը
Մշակույթ
15:26 08/04/2020
Աշխարհ

Անդրեա Բոչելլին առցանց համերգ կտա Զատկի օրը

Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին Սուրբ Զատկին Միլանի տաճարում առցանց համերգ կտա: kulturomania.ru-ի հաղորդմամբ, երգիչը ելույթ կունենա դատարկ տաճարում, ելույթը կարելի է տեսնել համացանցում:

Նշենք, որ կաթոլիկների Զատիկն այս տարի ապրիլի 12-ին է:

«Դուոմոն (Միլանում գոթական տաճարը) դատարկ կլինի, սակայն համացանցային հեռարձակման միջոցով մենք նրա ձայնը կնվիրենք ամբողջ աշխարհին»,- գրել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան ֆեյսբուքում:

Placeholder
Անդրեա Բոչելլին առցանց համերգ կտա Զատկի օրը