Կաննի փառատոնը չի անցկացվի օնլայն
Մշակույթ
18:00 08/04/2020
Աշխարհ

Կաննի փառատոնը չի անցկացվի օնլայն

Կաննի կինոփառատոնի ղեկավարությունը որոշում է ընդունել օնլայն ֆորմատով չանցկացնել միջոցառումը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել փառատոնի տնօրեն Թերի Ֆրեմոն։

Կինոփառատոնը կչեղարկվի, եթե կորոնավիրուսի համավարակը շարունակվի մինչև մայիս։

«Դիտել Ուես ԱՆդերսոնի և Պոլ Վերխովենի ֆիլմերը համակարգչի էկրանի՞ն»,- հռետորական հարց է տվել Ֆրեմոն։

Նա նշել է, որ «ցուցադրության հոգին և պատմությունը» կապված են կինոթատրոնում կինոնկարների մեծ էկրանին դիտման հետ։  Բացի այդ, Կաննի կինոփառատոնի առցանց անցկացումը կարող է սպառնալ ֆիլմերի արտահոսքին:

Կաննի կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը։ Ներկա պահին այն տեղափոխվել է ամառ, բայց հստակ ժամկետներ չեն հայտնել։

Placeholder
Կաննի փառատոնը չի անցկացվի օնլայն