Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է ֆուտբոլիստների և մարզչական շտաբի աշխատակիցների աշխատավարձի կրճատման մասին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, հայտարարությունը հենց «Ռեալի» կայքում է։
Նշվում է, որ խաղացողներն ու մարզիչներն ինքնակամ են գնացել աշխատավարձի նվազման (10-20 տոկոս)։ Ակումբի հայտարարության մեջ ընդգծվում է, որ աշխատավարձերի սահմանափակումը կարող է տևել մինչև 2019-2020 մրցաշրջանի ավարտը:
Բազմաթիվ եվրոպական ակումբներ կորոնավիրուսի համավաճարկի ֆոնին վերանայել են ֆուտբոլիստների աշխատավարձերն ու դադարեցրել առաջնությունները։ Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայնվել են 70 տոկոսով կրճատմանը։