«Fight Nights»- ը կվարձատրի մարտիկներին՝ չեղարկված մրցաշարերի համար
Սպորտ
17:41 09/04/2020
Աշխարհ

«Fight Nights»- ը կվարձատրի մարտիկներին՝ չեղարկված մրցաշարերի համար

Ռուսական Fight Nights Global (FNG) ընկերությունը կվճարձատրի խառը մարտարվեստի մարտիկներին բոլոր չեղարկված մրցաշարերի համար, փոխանցում է regnum.ru-ն։

Ընկերության ղեկավար Կամիլ Գաջիևը նշել է, որ իրենք կապ կհաստատեն մարտիկների հետ և կկոմպենսացնեն նրանց կրած վնասները։

Նա ավելացրել է, որ մարտիկները տարբեր գումարներ են ծախսում ուսումնամարզական հավաքների համար և մարտերին նախապատրաստվում են տարբեր վայրերում. «FNG- ն  կգտնի թվաբանական միջինը, և կփոխհատուցի»։

Հավելենք, որ FNG- ն նախատեսում էր մրցաշարեր անցկացնել Սոչիում (ապրիլի 11), Մագնիտոգորսկում (ապրիլի 17) և Մոսկվայում (ապրիլի 18): Բոլորը մրցաշարերը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են:

Placeholder
«Fight Nights»- ը կվարձատրի մարտիկներին՝ չեղարկված մրցաշարերի համար