Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում կորոնավիրուսի ազդեցությունը 2021-ի Խաղերի վրա
Սպորտ
18:06 10/04/2020
Աշխարհ

Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում կորոնավիրուսի ազդեցությունը 2021-ի Խաղերի վրա

Կորոնավիրուսի պանդեմիան հնարավոր է ազդեցություն թողնի 2021 թ. ամառային օլիմպիական խաղերի վրա։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Տոկիոյում Օլիմպիադայի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոսիրո Մուտոն։

«Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է պնդել, արդյոք կհաջողվի  հսկողության տակ առնել կորոնավիրուսը մինչև 2021 թվականի հուլիս, թե ոչ։  Իհարկե, մենք ի վիճակի չենք ձեզ տալ հստակ պատասխան։ Մենք հետաձգել ենք Խաղերը մեկ տարով։ Հիմա առավելագույնը, ինչ մենք կարող ենք անել՝ քրտնաջան աշխատել մրցույթին նախապատրաստվելու համար: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ հաջորդ տարի մարդկությունը կհաղթահարի կորոնավիրուսը»,- ասել է Մուտոն։

Հիշեցնենք, որ ամառային օլիմպիական խաղերը պետք է կայանային այս տարվա օգոստոսին։ Սակայն մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր COVID-19 համավարակ, որից հետո որոշում էր կայացվել Օլիմպիական խաղերը տեղափոխել 2021 թվական։

Placeholder
Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում կորոնավիրուսի ազդեցությունը 2021-ի Խաղերի վրա