«Մաշան և արջը» հատուկ տեսանյութերում կխոսեն ինքնամեկուսացման և հիգիենայի մասին
Մշակույթ
18:04 11/04/2020
Աշխարհ

«Մաշան և արջը» հատուկ տեսանյութերում կխոսեն ինքնամեկուսացման և հիգիենայի մասին

Կորոնավիրուսի տարածման ֆոնին «Մաշան և արջը» մուլտֆիլմի ստեղծողները պատրաստել են տեսանյութեր՝ ինքնամեկուսացման և հիգիենայի կանոնների վերաբերյալ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Animaccord» ընկերությունը պատրաստել է նաև «Մնացեք տանը» խորագրով հատուկ տեսահոլովակ, որում պատկերված են մուլտֆիլմի հանրաճանաչ դրվագներից հատվածներ:
Հոլովակը կներկայացնի՝ ինչպես ժամանակ անցկացնել տանը մեկուսացված լինելու ժամանակ։

««Բոլորն ընտանիքում» տեսահոլովակը կազմված է 32 դրվագներից, որոնք ներառում են նաև հիգիենայի վերաբերյալ կրթական պաստառներ, բուժաշխատողներին ուղղված շնորհակալական ֆլեշ-մոբեր»,- ասված է ընկերության տարածած հարորդագրությունում։

Նշվում է, որ տեսահոլովակը ներկայացվելու է 10 լեզուներով, որին աջակցել են խոշոր հեռուստաալիքները աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ Իտալիան, Մեծ Բրիտանիան և Մեքսիկան:
 

Placeholder
«Մաշան և արջը» հատուկ տեսանյութերում կխոսեն ինքնամեկուսացման և հիգիենայի մասին