«Instagram»-ում կանցկացվեն հանրաճանաչ արտիսների առցանց համերգներ
Մշակույթ
18:27 11/04/2020
Աշխարհ

«Instagram»-ում կանցկացվեն հանրաճանաչ արտիսների առցանց համերգներ

#Songs նախագծի շրջանակներում առցանց համերգներ կանցկացվեն «Instagram» սոցիալական ցանցում, փոխանցում է regnum.ru-ն։

Առաջին առցանց համերգը կկայանա այսօր՝ ապրիլի 11-ին, հիփ-հոփ երգիչ Ֆեդուկը  կկատարի իր ստեղծագործությունները, ինչպես նաև կկիսվի ստեղծագործական մանրամասներով։

Ապրլի 14-ին տեղի կունենա ռուս ռոք երգչուհի Մոնետոչկայի առցանց համերգը։

Ապրիլի 15-ին Ելենա Տեմնիկովան կշարունակի հայտնի և նոր երգերով համերգների շարքը: Նաև նախագծի շրջանակներում ելույթ է ունենալու փոփ երգչուհի Սուսաննան:

Նշվում է, որ կենդանի համերգների ընթացքում օգտատերերը հնարավորություն կունենան երգիչների հետ զրուցելու։

Placeholder
«Instagram»-ում կանցկացվեն հանրաճանաչ արտիսների առցանց համերգներ