Նախարար. Կրկնապատկել ենք տեսագրվող դասերի թիվը, որ սարքերի խնդիրներ ունեցողները օգտվեն
Կրթություն, գիտություն
11:55 13/04/2020
Հայաստան

Նախարար. Կրկնապատկել ենք տեսագրվող դասերի թիվը, որ սարքերի խնդիրներ ունեցողները օգտվեն

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Առաջին ալիքով հեռարձակվող դասերի դասացուցակն ու մանրամասնել.

«Հասարակագիտությունից կարևոր դաս ունենք, բաց չթողնեք։ Նաև կրկնապատկել ենք տեսագրվող դասերի թիվը, որ սարքերի խնդիրներ ունեցողները օգտվեն:

Սկսենք նոր ուսումնական շաբաթը՝ հետևելով Առաջին ալիքով հեռարձակվող դասերին և էջում տեղադրված տեսադասերին։

.Ապրիլի 13-ին՝ 08։30-ից, Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը»՝

.Կենսաբանություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Ձկներ

.Հասարակագիտություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Պարտք

.Ֆիզիկա (8-րդ դասարան)
Թեմա՝ Մեխանիկական աշխատանք

.Ֆիզկուլտուրա

.11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝
▪Երկրաչափություն. Ընդհանուր գաղափար երկրաչափության մասին
▪Ֆիզիկա. Շփման ուժի վերաբերյալ խնդիրների լուծում

.ռավոտյան 08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինի 16 նոր տեսադաս․

.Կենսաբանություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Սողունների ընդհանուր կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները, բազմազանությունը

.Կենսաբանություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Արտազատության նշանակությունը

.Ես և շրջակա աշխարհը (2-րդ դասարան)
Թեմա՝ Սենյակային բույսեր

.Ես և շրջակա աշխարհը (3-րդ դասարան)
Թեմա՝ Մեր մաշկը: Առաջին օգնությունը մաշկի վնասվածքների դեպքում:

.Ես և շրջակա աշխարհը (4-րդ դասարան)
Թեմա՝ Անտարկտիդայի հայտնագործումը

.Ես և շրջակա աշխարհը (4-րդ դասարան)
Թեմա՝ Ավստրալիայի հայտնագործումը

.Մայրենի (1-ին դասարան)
Թեմա՝ Դպրոցի ճամփան: Գրիչը

.Մայրենի (1-ին դասարան)
Թեմա՝ Ո՞վ է բերում գարունը: Մարտ

.Բնագիտություն (5-րդ դասարան)
Թեմա՝ Մթնոլորտի խոնավությունը

.Հայոց պատմություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Գրականությունը և մամուլը։ Արվեստը և ճարտարապետությունը

.Մայրենի (1-ին դասարան)
Թեմա՝ Ինչը օգնեց մայրիկին: Կարծում եք, թե կատա՞կ է:

.Մաթեմատիկա (1-ին դասարան)
Թեմա՝ Կիլոգրամ: Ժամ: Լիտր: Դեցիմետր: Դրամ

.Մայրենի (3-րդ դասարան)
Թեմա՝ Լեռները հպարտ: Փառքի հերոսներ

.Հանրահաշիվ (7-րդ դասարան)
Թեմա՝ Ուղիղ և հակադարձ համեմատականություններ

.Երկրաչափություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Ուղղանկյուն եռանկյուններ: Նրանց հավասարության հայտանիշերը

.Հանրահաշիվ (8-րդ դասարան)
Թեմա՝ Արմատանշան պարունակող հավասարումներ և անհավասարումներն»։

 

Placeholder
Նախարար. Կրկնապատկել ենք տեսագրվող դասերի թիվը, որ սարքերի խնդիրներ ունեցողները օգտվեն