Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայում մտադիր են ավարտին հասցնել ֆուտբոլի առաջնությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Գրավինը հայտարարել է, որ իր կազմակերպությունը կողմնակից է, որ երկրի առաջնությունն ավարտին հասցվի։ Միաժամանակ դեռ հայտնի չէ վերսկսման ժամկետը։
Ըստ ամենալավատեսական կանխատեսումների՝ իտալական ակումբների ֆուտբոլիստները կկարողանան սկսել մարզումները միայն մայիսին:
«Մենք կվերսկսենք առաջնությունը, երբ դա լինի անվտանգ։ Մենք որևէ կոնկրետ ժամկետ չունենք։ Մենք կհետևենք ՖԻՖԱ-ի և ֆուտբոլիստների արհմիության խորհուրդներին, նաև ուսումնասիրելով իրավիճակը»,- ասել է նա։