Շախմատի  եվրոպական միությունը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն
Սպորտ
18:17 13/04/2020
Աշխարհ

Շախմատի եվրոպական միությունը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարզական միջոցառումները  շարունակում են   փոփոխություն կրել, գրում է ՀԱՕԿ-ը:

Շախմատի  եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն:

Առաջին փուլին կմասնակցեն 1000-1400, երկրորդին՝ 1401-1700, երրորդին՝ 1701-2000, չորրորդին  ՝ 2001-2300 և հինգերորդին՝ 2300-ից բարձր անհատական վարկանիշ ունեցողները։

Մայիսի 31-ին 16 ուժեղագույնները նոկաուտ համակարգով կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Placeholder
Շախմատի եվրոպական միությունը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն